26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դոշին պիտի գրեի՞ն դիվերսիոն խումբ ու գային՞… հորթ ուտելու համար հո չես մտել /վիդեո/

‘’Դոշին պիտի գրեի՞ն դիվերսիոն խումբ ու գային՞: Եթե զենքով մտել ես ու սահմանը խախտել ես, ուրեմն դիվերսանտ ես: Ինչո՞ւ ես մտել, հորթ ուտելու համար հո չես մտել, այդքան միամիտ հո չենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց երգահան Վահան Արծրունին՝ արձագանքելով այն հայտարարություններին, թե Քարվաճառում հայտնված ադրբեջացիները իբր թե դիվերսանտներ չեն եղել:

 Ըստ նրա՝ այսօր հայ զինվորը բավական լավ հոգեվիճակում է գտնվում, իսկ բանակի մարտական պատրաստվածությունն էլ գերազանց է:  ՛՛Մենք պարենք, լացենք, թե ինչ անենք, հզոր են մեր զինվորները, որ կանգնած են սահմանի վրա, չենք կարող ընկճել նրան՛՛,-հավելեց ասուլիսի մյուս բանախոսը՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արծրունին պատմեց, որ օրեր առաջ եղել է Նախիջևանի սահմանում գտնվող զորամասում: ՛՛Այն տրամադրությունը, որ գնդի մեջ էր, սա էր՝ մարդիկ գտնում են, որ սա պարզ շանս է անել այն, ինչ որ 20 տարի առաջ դեռ պետք է արվեր: Այսինքն՝ զինվորականների մեջ տիրում է այդ տրամադրությունը: Դուխը տեղն է՛՛,-ասաց նա: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկիրն էլ պետք է ճիշտ տրամաբանությամբ ու ռազմավարությամբ առաջ շարժվի և հույսը միայն զինվորի վրա չդնել: ՛՛Մեր բանակը հաղթական բանակ է…՛՛,-նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 Լուսանկարը՝ bravo.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ