Կարեն Մկրտչյանը ներում է իրեն վատաբանողներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/g_image_1405589032.jpg)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Մկրտչյանը և AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը խոսեցին վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած այն թեմայի մասին, ըստ որի՝ Կարենը կեղծել է իր հիվանդության մասին փաստաթղթերը և Գերմանիայում կատարած ծախսերի կեղծ ցուցակ է ներկայացրել:
Իրավաբանը նշեց, որ այժմ ուսումնասիրություն է անկցկացվում փաստափղթերի վերաբերյալ և ոստիկանական քննությունից հետո պարզ կդառանա ամենինչ: Իսկ հարցին, թե՞ ինչ մանրամասներ կասեք այդ քննությունից, նա ասաց.’’Պահպանենք քննության գաղտնիության սկզբունքը’’:
Կարեն Մկրտչյանն էլ հաստատեց, որ իր առողջական վիճակը բավարար վիճակում է ն ֆինանսական միջոցները բավական են երկրորդ բուժմանը մեկնելու համար:
Աղմուկ բարձրացրած հարցի վերաբերյալ դերասանը ասաց. ‘’Մի անանուն, անդեմք, ուրվականի գրվածք, որը ենքան անտակտ ա, որ առանց ճանաչելու ինձ, առանց իմանալու իմ կենսագրությունը, փորձում ա ինձ վիրավորել, ես այդ ստոր քայլը ներում եմ’’: