29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօրվա Սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը

՛՛Մեր երկրում կան խնդիրներ, որոնց մասին ամեն օր խոսում ենք՝ իշխանությունների կամայականություններ, լարած վիճակ, կոռուպցիա և այլն: Այդ բոլոր խնդիրները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ չեն լուծվելու, բայց դրանց լուծման մեծ մասն անցնում է սահմանադրական բարեփոխումներով՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Եթե Սահմանադրությունը դիտարկնեք որպես արձակ ստեղծագործություն, ապա գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, մարզպետը, քաղաքապետը, այլ այս հասարակ քաղաքացին, իսկ մնացածը բոլորը երկրորդական են, կոչված են ապահովելու, թե էդ մարդն անվտանգ է ապրում ,թե չէ՛՛,-ասաց նա:

Նրա համոզմամբ՝ մասնագետների խնդիրը ՛՛վիրահատական միջամտությունը չէ՛՛, այլ գտնելն է, թե ինչպիսի խնդիրներ ունի հասարակությունը: Կառավարման ներկայիս համակարգի ու խառը նախագահական համակարգի մասին Թովմասյանը նշեց. ՛՛Այսօրվա Սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը՛՛,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախագահի լիազորությունը թերևս ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ունենալն է: Ըստ նրա՝ եթե նախագահը մեծամասնություն չունենա ԱԺ-ում, կստացվի խորհրդարանական համակարգ: 

 ՍԴ նախագահ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարութունյանն ասաց, որ փոփոխություններն ստեղծելու են այն նախադրյալները, որոնց պարագայում այս խնդիրները կլուծվեն: ՛՛Ավելի ծանր վիճակներում ենք եղել, քան այսօր, բայց փորձել ենք լուծումներ գտնել՛՛,-շեշտեց նա:  Հարությունյանը հավելեց, որ խանգարողներն են շատ, տարաբնույթ ցանկություններ կան, բայց ամեն դեպքում փորձելու են մասնագիտական քննարկումներն առաջ տանել ու լուծումներ գտնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ