16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես ապրել եմ ուզում.հացադուլ կառավարության դիմաց /լրացված/վիդեո/

Henaran.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՛՛Աղբյուր Սերոբ՛՛ ջոկատի անդամներից Վարդան Թաթարյանը (Արջուկ) հացադուլ է հայտարարել: Նա հացադուլն անում է Կառավարության շենքի դիմաց և այս պահին պատրաստ է պահանջները ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

16:50

Ազամարտիկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է իր կենսաթոշակից, և այսօր առավոտյան դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն քանի որ այնտեղ ոչ մի հուսադրող պատասխան չի ստացել, որոշել է հացադուլ անել: Կառավարության շենքի դիմաց մոտ 30 րոպե գտվելուց հետո Վարդան Թաթարյանին ընդունել է նամակների և դիմումների բաժնից և հորդորել նամակ-դիմում ներկայացնել: Սակայն վերջինս մեզ ասաց, որ հացադուլը շարունակելու է:

“Ես ի վիճակի չեմ արդեն ապրելու ու ի վիճակի չեմ մարդկանց երեսը նայելու….աշխատանքի հարց ոնց լուծեմ, երբ տարան ինձ գժանոցում ձևակերպեցին, որ թոշակս չկտրեն…ուրիշ ճար չունեմ, ես մուրացկան չեմ՝ չեմ խնդրում որ մեկը ինձ օգնի…ես ապրել եմ ուզում՝ ուրիշ ոչ մի բան”,-խոսելու պահին հենց ազատամարտիկը հուզվեց:

Վարդանի կինը՝ Գայանեն նշեց, որ ամուսինը վիրավորվել է աչքի շրջանում և առողջական բավականին լոիրջ խնդիրներ ունի:

18:30 ազատամարտիկ Վարդան Թաթարյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրեց, որ Կառավարության դիմում-բողոքների և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցել է իրեն, ասել որ նախարարը ազատամարտիկին պատրաստ է ընդունել և լսել: Հանդիպումը նշանակվել է հուլիսի 18-ին: Ազատամարտիկը ժամանակավորապես կդադարեցնի հացադուլը:

Մանրամասները՝ Henaran.am-իտեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ