“Կփորձենք Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է առաջ գնանք”. Մխիթարյան

Sport Bild-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի “Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին:
-Ի՞նչ է սպասվում “Բորուսիային” գալիք մրցաշրջանում:
-Բունդեսլիգայուն ցանկանում ենք տեղ զբաղեցնել առաջին քառյակում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստանալու համար, ինչպես նաև հասնել Գավաթի խաղարկության եզրափակիչ: Ցանկանում ենք նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որքան հնարավոր է առաջ գնալ:
-Բունդեսլիգայում “Բորուսիան” կբավարարվի՞ 2-րդ հորիզոնականով:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է առաջինը լինել, սակայն ես չեմ կարծում, թե մենք կարող ենք դա անել: Պետք է իրատես լինել եւ պայքարել հաջորդ խաղարկությունում Չեմպիոնների լիգայում տեղ ունենալու համար: Իսկ թե որ տեղը կզբաղեցնենք, պարզ կդառնա առաջնության ավարտին:
-Ի՞նչ կարծիք ունեք թիմի նորեկների մասին:
-Մենք դեռ չենք հանդիպել, սակայն համոզված եմ ակումբի հաջող տրանսֆերային քաղաքականությանը։ Մենք կօգնենք նորեկներին որքան հնարավոր է շուտ մերվեն թիմին և մաս կազմեն “Բորուսիայի” մեծ ընտանիքին: Մեզ համար ոչինչ առավել լավ լինել չի կարող, ինչքան նրանք ավելի արագ գտնեն իրենց խաղն այստեղ: Գտնում եմ,որ մրցակցությունը կա թիմում:
-Ինչո՞ւ:
-Մրցաշրջանը երկար է եւ մենք կարող ենք ունենալ առավելագույնը 22 ֆուտբոլիստ: Դժվար է պայքարել բարձր տեղերի համար, եթե թիմում չկան 2 հավասարազոր կազմեր: