29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինասյանն աբսուրդ է համարում իշխանությունների փաստարկը. կոչ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ին

”ՍԴ-ի` ապրիլի երկուսին կայացրած որոշմանը iմ գնահատականը հնչել է, ես ունեմ պնդում՝ Կառավարության նախագիծը չի համապատասխանում ՍԴ որոշմանը, սա ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև համաչափ չէ, ավելին՝այն, ինչ ընթացակարգային խախտումներով արձանագրվեց խորհրդարանում, ամբողջությամբ իրավական տեսակետից առոչինչ է դարձնում այս օրենքի գոյությունը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքը, որպես ՍԴ-ում դիմող կողմ, որքանով է հիմա օրինաչափ համարում Կուտակային ենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրենքը:

Մինասյանը ցավում է, սակայն գտնում է, որ առաջին ամենաարդյունավետ քայլը պետք է լինի նորից սահմանադրական բողոքարկումը: ՛՛Չգիտեմ՝ ինչու իշխանությունը գնաց այս քայլով, որ նորից ստիպեց մեզ մտնել ՍԴ: Ես վստահ եմ, որ բազմաթիվ դրույթներ նորից ճանաչվելու են հակասահմանադրական և անվավեր, այդ թվում նաև ձևական առումով անունը փոխած, բայց ըստ էության պարտադիր բաղադիչը պահպանած մոտեցումը՛՛: Հարցին՝ ակնկալիքներ կա՞ն ՍԴ-ից, որ նախորդ անգամ էլ հակասական որոշում կայացրեց, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ես ՍԴ-ի որոշումը գնահատել եմ և համարում եմ, որ լավագույն որոշումներից մեկն է և որ հակասահմանդրական է ճանաչվել պարտադիր բաղադրիչը: Հիմա Դուք մեղադրում եք ՍԴ առանձին դատավորների, բայց ինչո՞ւ չեք նայում իշխանության կեցվածքին: Սևով սպիտակի վրա գրված այդ որոշումն անտեսել են, անտեսել են մինչև վերջ, ինչքան հնարավոր է, ես նկատի ունեմ ըստ էության, ոչ թե տեխնիկական մասով: Այդքանից հետո ի՞նչ էիք մտածում, որ ՍԴ դատավորները միատեսակ պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները, այսպիսի իշխանության պայմաններում հնարավորություն կա՞ր ներկայացնելու միատեսակ մոտեցում, ոչ, չկար՛՛:

Մինասյանը աբսուրդ է համարում նաև իշխանությունների փաստարկը, թե ինչու է թիրախ խումբ ընտրվել պետաշխատողը: ՛՛Ասում են այն պատճառով, որ վերջիններիս աշխատավարձերը բարձրանալու են, և իրենք որոշակի պատասխանատվություն ունեն պետության առջև: Դա աբսուրդ հիմնավորում է, այլ բան կարելի էր ասել: Աշխատողների աշխատավարձը բարձրացվում է, բայց զուգահեռաբար ներդրվում է նույն աշխատողների համար լրացուցիչ պաշտպանության համակարգ, որը նշանակում է, որ ոչ թե աշխատավարձից եմ տանում գումարները, այլ լրացուցիչ հատկացում եմ կատարում: Ըստ էության սա դառնում է գործատուի կողմից իր աշխատողի համար կամավոր ստեղծված համակարգ, այլ ոչ թե պարտադրվող համակարգ՛՛:

Արծվիկ Մինասյանը նաև կոչ արեց. ՛՛Ես կոչ եմ անում բոլոր այն անձանց, ովքեր դեմ էին արտահայտվում, ովքեր ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժման մասնակիցներ էին, չհանգստանալ, սեպտեմբերին սահմանադրական բողոքարկումներով վերսկսենք մեր պայքարը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ