24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ ամիս է որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել, իսկ Ան- ից դեռ ոչ մի արձագանք

Շուտով կավարտվի փետրվար ամիսը , արդեն մոտ մեկ ամիս է ,ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել: Իսկ Ան- ից դեռ ոչ մի արձագանք:

Այս ամբողջ  պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը: Ասում են «առողջությունն անգին է», բայց նաև այսօր այն թանկ է: Մինչ օրս որեւէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այդ ծննդատների համար:Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը եւ կայունությունը, մշտադիտարկումը եւ թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են:

Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս:

Այ հենց այդպիսի բարոյագիտական մի խնդիր էլ Աչաջուր ԱԿ- ի ծննդատան լուծարումն է:Առողջապահության նախարարությունը պարտավոր է քաղաքականություն մշակելու եւ առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող մարդկանց կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաեւ Աչաջրի ծննդատունը:

Եվ այո,քանի որ Ան-ն չի ցանկանում լուծելու բոլոր այն խնդիրները որոնք կան Աչաջուր ԱԿ- ում, կան շատ հայրենասեր մարդիկ ,ոքեր իրենց ուսերին կվերցնեն այդ ազգասեր և ազգանվեր գործը:

Նունե Ներսիսյան

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ