13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը Մնացական Մարտիրոսյանի նման դատավորներից մեծ ակնկալիք չունի

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հերթական դատական նիստը։ Դատական նիստին ներկա է նաև ՀԱԿ խմբակության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Մինչև դատական նիստի մեկնարկը Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ. “Այսօր հարկ եմ համարել լինել այստեղ և դրա մեջ մեծ իրադարձություն չեմ տեսնում։ մի քանի անգամ Քրեակատարողական հիմնարկներում էլ այցելել եմ և այսօր էլ հերթական անգամ էլ եկել եմ դատական նիստին մասնակցելու”,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի և նրա նման դատավորներից մեծ ակնկալիքներ չունի և լուրջ չի վերաբերվում։

Փաշինյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են:

“Ըստ էության մենք  գիտենք թե ինչ վճիռ է լինելու։ Իսկ ինչ վերաբերում է ձգձգումներին, ապա դրա պատճառներից մեկը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանը Ամերիկայում է, կամ էլ այս պահին Բադեն Բադենում”,-կարծիք հայտնեց Փաշինյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ