24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դա բացարձակ սուտ է, ժողովուրդը նման պահանջ չունի». Լևոն Քոչարյան

Ապրիլի 5-ին ՀՀ-ում նշանակված է Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու հանրաքվե, ու չնայած արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Այո» և «Ոչ» քարոզչական կողմերի գրանցվելու դիմումները, խորհրդարանական ընդդիմադիրները, որոշ արտախորհրդարանական ուժեր հայտարարել են հանրաքվեի անցկացման գործընթացին չմասնակցելու իրենց որոշումների մասին, մարդիկ դեռ քննարկում են արտախորհրդարանական ուժերի այս կամ այն ճամբարում հայտնվելու հավանականությունը:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն ինչ-որ կերպ աջակցի հանրաքվեի «Ոչ»-ի շտաբին, բացասական պատասխան տվեց:

«Սա ի սկզբանե հակաօրինական, հակաիրավական բան է, որին մենք չենք պատրաստվում ոչ մի կերպ միանալ: Ի սկզբանե սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարան ունենալու համար»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Լրագրողի հակադարձմանը, թե իշխանությունների պնդմամբ՝ հանրաքվեի խնդիրը ոչ թե սեփական ՍԴ ունենալն է, այլ նախկին իշխանություններից կախում ունեցող Սահմանադրական դատարան չունենալը, Լևոն Քոչարյանն արձագանքեց.

«Իրենք շատ բան են ասում: Իրենք ամեն ձևով ուզում են արդարացնեն, իրավական հիմք տան իրենց ապօրինի գործողություններին՝ հիմնականում ամեն անգամ շեշտելով՝ «ժողովուրդը սենց, ժողովրդի պահանջն է»: Դա բացարձակ սուտ է, ինձ թվում է՝ Դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդը նման պահանջ չունի: Ժողովուրդն ընդհանրապես ոչ նորմալ գիտի՝ Սահմանադրական դատարանն ինչ ֆունկցիա է կատարում, ոչ  դատավորի մասին գիտի, ու դա նորմալ է, որ չգիտի: Ժողովրդին հուզում  է կամերաների հարցը, բալային համակարգը, մնացած այն բաները, որոնց մասին, չգիտես ինչի, ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում: Այսինքն՝ իրենց մի բան պետք է, ու դա, վերագրում են, թե ժողովրդին է պետք»:

Լևոն Քոչարյանն այն կարծիքին չէ, թե հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը ղեկավարում են մարդիկ, ովքեր աջակցել են իր հորը: Լևոն Քոչարյանի պնդմամբ՝ եթե Ռուբեն Մելիքյանը հակաօրինական, հակաիրավական է բնորոշում գործընթացը, չի կարող համարվել իր հոր աջակից, «նա իրավացիորեն իր պարզաբանումը տվել է, որ ինքը երբեք մեր միջոցառումներին չի մասնակցել»:

Լևոն Քոչարյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ որևէ հանդիպում, քննարկում չի ունեցել ու դժվար է պատկերացնում նրա հետ համագործակցությունը:

«Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը: Չկա նման բան, եթե լինի, նոր հնարավոր է դրա մասին մտածել»,- ասաց նա:

Իսկ ե՞րբ մարդիկ քաղաքական դաշտում կտեսնեն Լևոն Քոչարյանին, հստակ պատասխան դեռ չկա:

«Այն, ինչ ասել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, ավելի կոնկրետ ասելու բան չունեմ»,- հավելեց Լևոն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ