Նվիրաբերում հանուն բանաստեղծի. փորձությունն էլ մարդու համար է /վիդեո/ֆոտո/
Բանաստեղծը Աստծո ընտրյալն է: Բանաստեղծը երջանիկ է իր երկնած տողերով՝ արարումով: Արարումակնիք դրոշմ թողեց Աստված Խաչիկ Մանուկյանի շուրթերն, երբ վերջինս ծնվում էր, որպես մարդկային երկունքի պատգամախոս…..որպես ժամանակի քնարական նկարագիր ու տարեգիր…
Բանաստեղծը, սակայն նույնպես մարդ է ու բանաստեղծն էլ կարող է բախվել իրականությանը՝ դեմ առ դեմ:
35 արվեստագետներ, վրձնի զորությամբ ներշնչանքը կտավին հանձնող շնորհյալները այսօր թիկունք դարձան բանաստեղծին….նկարների վաճառքից գոյացած գումարը այսօր անհրաժեշտ է բանաստեղծին լուծելու իր առաջ ծառացած խնդիրը…ուրիշի պատճառով Մանուկյանը այսօր կանգնել է փաստի առաջ…
Ընկերները նախաձեռնեցին ինքնօրինակ այս ցուցահանդես-վաճառքը, որը կայացավ այսօր Հայաստանի Գրողների միության կլոր սրահում:
“Մենք փորձեցինք մեր ընկերոջը օգնել, որ այդ պատասխանատվությունը թեթև լինի իրա համար, անվանելով՝ Նվիրաբերում…՛՛,-նշեց աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը:
Հատկանշական է, որ եղել են հայրենասերներ, որոնք այս գործին իրենց հավաքածուներից առանձնացրել և նվիրաբերել են՝ Մինասի, Գառզուի, Սիփան Շիրազի և այլ մեծահամբավ նկարիչների գործեր…
Բանաստեղծ-նկարիչ Արևշատ Ավագյանը հատկապես խոսեց Խաչիկ Մանուկյան բանաստեղծի դերի մասին այսօրվա գրական դաշտում: Ինքը բանաստեղծը մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլոր փորձությունները մարդու համար են:
Ինչևէ նկարները սպասում են իրենց գնորդին, հանուն լավ Մարդու, հանուն Բանաստեղծի և հանուն Ընկերության, կամ արվեստը հանուն արվեստի…
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: