29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առողջապահության նախարարությունից պատասխանում են ՄԻՊ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժական
հաստատությունների վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ 
առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին` իր պաշտոնավարման առաջին այցերից 
մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ` հաշվի առնելով եւ քաջ գիտակցելով 
հրատապ լուծում պահանջող խնդիրները: 

«Ավան» հոգեկան առողջության եւ «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած 
խորհրդակցությունների ընթացքում անձնակազմների հետ քննարկվել էին առկա բոլոր խնդիրները։ 
Կենտրոնների տնօրենները ներկայացրել էին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում 
անհրաժեշտ սարքավորումներ եւ գույք ձեռք բերելու, ինչպես նաեւ նվազագույն անհրաժեշտ ծախսերը 
հոգալուն։ Ակնհայտ է, որ հոգեբուժական հաստատություններում առկա է նաեւ որակյալ կադրերի` 
հոգեբույժների պակաս: Դրանց արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը օրակարգային է 
առողջապահական համակարգում:
Նախարարը բժշկական կազմակերպությունների եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների 
ղեկավարներին տվել էր հանձնարարականներ` ֆինանսական միջոցների հայթայթման եւ խնդիրների 
լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ: Խիստ կարեւորվել է անվտանգության, սննդի, 
համաճարակային իրավիճակի հարցերը: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տնօրենները նախարարին 
հաշվետվություն են ներկայացնում: Ինչ վերաբերում է Օմբուցմենի մատնանշած` ժամկետնանց 
դեղորայքին, ապա խնդրում ենք մատնանշել փաստերը, որպեսզի բարձրաձայնված դեպքերը լինեն խիստ 
առարկայական: 

Հիշեցնենք, որ Երեւանի հոգեբուժական հաստատություններից մեկում տնօրենը, մյուսում` տնօրենի 
պաշտոնակատարը կարճ ժամանակ առաջ են ստանձնել իրենց պաշտոնները (Վարդենիսի տուն-
ինտերնատը գտնվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո): 
Պետք է փաստենք, որ երկու ամիսը վերոնշյալ, երկար տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրների 
լուծման համար բավարար ժամկետ չէ: 

Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած այցը կարծում ենք, որ պետք է ուղեկցվեր նաեւ 
համապատասխան մանագետների ներկայությամբ, ովքեր կարող էին համատեղ մասնագիտական լիարժեք 
գնահատական տալ հոգեբուժական ծառայությունների իրավիճակի, այլ հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ