21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շարմազանովը հարյուր տոկոսով հայ է, հարյուր տոկոսով հույն. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ո՞ւր գնա Շարմազանովը այս տարվա ամռանը:
-Ինչպես միշտ, այս տարի ամռանը Շարմազանովը գնալու է Ալավերդի:

Մի խաբեք, Շարմազանով, մի խաբեք` էլի տեղ եք գնալու` աչքիս:
-Այո, նաեւ Հունաստան եմ գնալու:

Մայր հայրենիքը կանչո՞ւմ է Շարմազանովին: Ի՞նչ եք անում այնտեղ, Շարմազանով:
-Կանչում է, ինչո՞ւ ոչ: Այցելում եմ բարեկամներիս:

Է, գոնե հա՞յեն:
-Եվ հայ են, եւ հույն են: Ալավերդի գնացել են եւ հայեր, եւ հույներ:
Երկա՞ր եք մնում “մայր հայրենիք” Հունաստանում:
-Աշխարհի կեսն էս օրերին գնում է Հունաստան, ես որ գնամ իմ պատմական հայրենիք, ի՞նչ կլինի:

Բան չի լինի, բայց կարո՞ղէ` քողարկված, “ներդրված” հույն եք ՀՀԿում, մենք էլ չենք իմացել:
-Քողարկված չեմ. ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով հույն եմ:

Ոնց եք համատեղում այդքան հաճելին ու օգտակարը մեկ Շարմազանովի մեջ: Ո՞րն է Ձեզ համար առավել գերակա:
-Ձեզ պարզ չէ՞՝ որն է գերակա:

Չէ՛:
-Հայկական բարձրավանդակը:

Շարունակությունը  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ