21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ը վաղուց է քառյակի ”հուժկու” հարվածների բանաձևը գտել

”Բարեփոխումները որևէ մի քաղաքական թիմի համար չեն արվում, ո՛չ ՀՀԿ-ի համար է արվում, ո՛չ ”Ժառանգության”, ո՛չ ՕԵԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի”,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհանննես Սահակյանն` ի պատասխան հարցի, թե սահմանադրական բարեփոխումները արդյոք կօգնե՞ն ՀՀԿ-ին դիմակայել ԱԺ ոչ իշխանական քառյակի`աշնանը սպասվող գործողություններին:

”Եթե նայում ենք ժամանակացույցը, չեմ կարծում, որ աշնանը սպասվող քայլերին կհասցնի սահմանադրական բարեփոխումը դիմակայել”,-նկատեց նա: Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ վախենում քառյակի սպասվող գործողություններից, Սահակյանն արձագանքեց. ”Վախենալն այնքան հարաբերական է, եթե որևէ մեկը վախ չունի, ապա հոգեկան շեղում ունի: Սա այն դեպքը չէ, որ վախ չունենք ու հոգեկան խնդիրներ ունենք. ամեն ինչ նորմալ է, մենք վաղուց ենք քառյակի ”հուժկու” հարվածների կամ քայլերի բանաձևը գտել: Իմ կարծիքով` ամեն ինչ նորմալ է, և վախենալու առիթ չունենք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ