”ԵԿՄ-ի նոր կազմը գուցե ամոթից գնա, գուցե չգնա” /վիդեո/
”Մարդկանց փորձում են ոչ թե մահով, այլ կյանքով: Չեմ կարող ասել` ոնց կպահեն իրենց քաղաքական գործիչներըը սահմանում, դաշտում”,-այսօր ասուլիսում ասաց ”Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն` ի պատասխան հարցի, թե վերջին օրերին քաղաքական գործիչները հայտարարում են, որ մեկնելու են սահման պատերազմի դեպքում, արդյոք հավատում է նրանց խոսքերին: Ըստ Եղիազարյանի` քաղաքական գործիչներն էլ են հասկանում, որ մի կտոր հացով չէ ապրելը, հայրենիք պաշտպանելը լավագույն գործերից է: ”Մենք ուրախ ենք, որ այդպիսի մարդիկ հայտնվել են ու ուզում են համալրել հայրենասերների շարքը”:
Հարցին, թե կարելի է հույս դնել ԵԿՄ-ի նորընտիր կազմի վրա, նա պատասխանեց. ”Ամեն մարդ իր համար է պատասխան տալիս, ես ԵԿՄ-ի այդ նոր կազմի մասին ոչինչ ասել չեմ կարող: Տարիներ են անցել, գուցե մարդ կա, ամոթից գնա, մարդ կա, պարտադրված գնա, մարդ կա, չգնա կամ գնա կռվելու իր խոսքը պահելու համար: Մարդիկ ապրում են կյանք ու տեսնելով նրանց ապրած կյանքը` կարելի է կարծիք կազմել”:
Առավել մանրամասն` տեսանյութում: