29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վաևրչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից հուլիսի 1-ի դրությամբ առանձնացված 1200 հարկ վճարողներից արդեն իսկ ներքոնշյալ ցուցանիշների մասով հայտարարագրվել են հետևյալ արդյունքները.

2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել է 391,655.2  հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով` 268381.3 հազար դրամ.

Հ/Հ

ՀՎՀՀ

ԱՆՎԱՆՈՒՄ

 ՃՇԳՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

 

1

02614085

ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ

 57,504.9

 

2

01003256

ԱԴԱՄԻՈՒՄ

 36,171.1

 

3

00003891

ԱՐԱՅ

 35,728.9

 

4

04710526

ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ

 32,621.7

 

5

00812658

ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.

 31,104.4

 

6

06805607

ԱՏ ԳՐԵՅՆ

 18,816.4

 

7

01233168

ԲԱԳՐԱՏՈՒՐ

 8,000.0

 

8

06944272

Սմբո

 8,000.0

 

9

05801184

ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ

 6,719.1

 

10

02582137

ՌՈՒԺ ԲՈՒՏԵ

 6,394.3

 

11

02571605

ՄԱՔՍՀՈՒՐ

 6,095.8

 

12

00260262

ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ

 5,845.9

 

13

00858578

ԱՍԷԴԼ

 5,576.9

 

14

00857601

ԴԻՄԻՏՐԻ

 5,535.5

 

15

01239276

ԷԿՈՖՈՒԴ

 4,266.4

 

ԸՆԴԱՄԵՆԸ

      268,381.3

 

Եկամտային հարկի հաշվարկներով աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների` միջին աշխատավարձի աճ են ապահովել 426 գործատուներ, որի արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 10293.0 հազար դրամ եկամտային հարկի գումար, 5 գործատուներ էլ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագրել են  աշխատողների թվաքանակի աճ (31 մարդ):

Հաշվի առնելով հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետները (առաջիկա հաշվետու ժամանակաշրջանը համարվում է հուլիսի 20-ը)` երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո ֆինանսների նախարարությունը կներկայացնի ցուցանիշների բարելավման աճողական արդյունքները:

 Չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը` ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ, իսկ հուլիսի 10-ի դրությամբ այդ հարկ վճարողների մոտ իրականացվել են.

v   բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174434.7 հազար դրամի հարկային պարտավորություններ,

v   ՀԴՄ կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1160.0 հազար դրամի տուգանք,

v   աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգում, արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 2310.0 հազար դրամի հարկային պարտավորություն,

v   հսկողական աշխատանքներ, որոնց ընթացքում 3 գործատուի մոտ ձևակերպվել է թվով 31 լրացուցիչ վարձու աշխատող:

v   6 հարկ վճարողի մոտ  չափագրումներն ընթացքի մեջ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ