20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ցուցադրված բարի գործերը դադարում են համարվել բարեգործություն

Մարդու տեսակ կա, որ բարիք է գործում ու միանգամից մարդկանցից փառք փնտրում: Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, սրանք այն մարդիկ են, ովքեր փնտրում են Աստուծո Արքայությունն ու չեն գտնում: Սրանք մարմնով մեռնում են, բայց հոգով չեն ապրում: Չարչարվում են, սակայն չեն հանգստանում: Այս մարդիկ բարիք են գործում, սակայն փառամոլության պատճառով կորցնում են իրենց վարձը: Բայց սրանով երևի շատերս ենք վարակված: Այս օրերին, երբ մեր ազգը Առաջավորաց Պահքն է պահում, լավ կլինի որ անդրադառնանք այս բանին: Որովհետև ցուցադրված բարի գործերը դադարում են համարվել բարեգործություն: Եկեք իսկապես սիրենք թաքուն բարի գործեր անել, որպեսզի մեր ձախ ձեռքը չիմանա թէ աջն ինչ է անում: Մթ. 6:3

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ