13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կփոփոխվե՞ն նախագահի ու պատգամավորների պաշտոնավարման ժամկետները /վիդեո/

Լոռու մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների նոր հայեցկարգի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանից մասնակիցները հետաքրքրվեցին կառավարման նոր մոդելի վերաբերյալ: Հարց հնչեց այն մասին,թե արդյոք փոփոխվելու են նախագահի ու պատգամավորների պաշտոնավարման ժամկետները ու ռոտացիայի սկզբունքը, ինչին պատասխանեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: ՛՛Այս փուլում հարցեր քննարկվել են, բայց մենք հիմք ենք ընդունել հետևյալ սկզբունքը՝ այս փուլում միայն մեթոդաբանական, հայեցակարգային շեմի վրա կանգ առնել, ուղղությունները որոշակիացնել, մանրամասները թողնել երկրորդ փուլին, այդ հարցերը քննարկվել են կապված կառավարման ձևի հնարավոր փոփոխության ու պահպանման հետ, եթե կառավարման ձևը փոխվի, մոտեցումները այլ կլինեն, եթե պահպանվի՝ ժամկետների որևէ փոփոխություն չի լինի՛՛,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ռոտացիայի ինստիտուտին, ՍԴ նախագահը նշեց. ՛՛Այն պատկերացումներով, ինչպես մեզնում ժամանակին է գոյություն ունեցել, այսինքն՝ հետկանչի ինստիտուտը բավականին վտանգավոր է զուտ մեխանիկական հարթության վրա դիտարկել… ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի հիմնական տարրերից մեկը այն է, որ ընտրովի իշխանությունները պետք է աշխատեն այդ ընտրության ժամանակահատվածում, եթե առաջանում է սահմանադրաիրավական պատասխանատվության խնդիր, ապա այդ պատասխանատվության խնդիրը պետք է ամրագրված լինի սահմանադրորեն, նախագահի պարագայում դա հետկանչի կամ իմպիչմենտի ինստիտուտն է, կամ պարտականությունների կատարման անհնարինության ինստիտուտը՝ պատգամավորի ժամանակ, եթե պատգամավորը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք անհարիր են իր իրավասություններին՛՛,-ասաց Հարությունյանը: ՍԴ նախագահի խոսքով՝ այդ պատճառները պատգամավորի պարագայում հակասության մեջ կմտի ազատ մանդատի ինստիտուտի հետ և նույնիսկ լրացուցիչ քաղաքական շահարկումների տեղիք տալ իմպիչմենտի ինստիտուտը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ