02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս գիշեր մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ են գնացել օդանավակայան հերթական ասֆալտափռման համար, «օպերացիան» չստացվեց

Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան, տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի եւ նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, քանի հանցագործություն չի բացահայտվելու, որովհետեւ ոստիկանները չնայած քնած չեն, բայց մի անձի ցանկություններին են հագուրդ տալիս։

Մի արեք, տղերք։ Երբ եք գիտակցելու, թե ինչքան կարեւոր գործառույթ է ձեզ վերապահված։ Թողեք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք։

ՀԳ. Ոստիկանների «օպերացիան» իհարկե չստացվեց, որովհետեւ ի սկզբանե հեղինակները իրենք չէին»:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ