06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միակ տարբերակը. Ժողովուրդ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տեւել է մոտ 4 ժամ:

Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են կայացրել եւ այդ պարտավորությունը դրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա:

Իմքայլականները նախ վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի: Եվ հարցն այն է, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ եւ առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը:

Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորելու Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչեւ դատարանի վերջնական որոշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ եւ ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռեւս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:Բանն այն է, որ օրակարգային է նաեւ սահմանադրական փոփոխություններով հարցի կարգավորմանը հասնելը, սակայն դա երկարատեւ գործընթաց է ենթադրում, իսկ իշխանություններն այդքան սպասել չեն ցանկանում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ