24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակցությունների ողջ պատմության ընթացքում երբեք նման բան չէր ասվել․ Ֆարմանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»:

…կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառություն… Ի՞նչ…. Երբե՜ք, երբե՜ք նման բան չի ասվել… բանակցությունների ողջ պատմության ընթացքում: Ողջ:

Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում: Հիշեցի մեկին, ով ասուլիսների ժամանակ սիրում է տարբեր քրեական գործերի մանրամասներ պատմել,  ոտնատակ տալով օրենքի պահանջը: Երևի ԵԱՀԿ միջնորդներն էլ են հասկացել, որ գործընթացում ներգրավված է մեկը, ով տեսախցիկներ տեսնելիս կորցնում է ինքն իրեն ու սկսում է պատմել ոչ միայն այն ամենն, ինչ իրական է, այլև իրականի տեղ մատուցելով պահի տակ մտքի փչածը` ամեն անգամ հիմար վիճակում դնելով իր հնարավոր բոլոր ենթականերին ու գործընկերներին` թե՛ ներսում, թե՛ դրսում:

Ամեն ինչ օբյեկտիվ է` լիակատար պահպանել կոնֆիդենցիալությունը: Ես ԵԱՀԿ միջնորդ համանախագահներին լրիվ հասկանում եմ: Լրիվ»,-նշել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ