14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ստի ու կեղծիքի ժամանակներ». Արման Սահակյան

Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստի ու կեղծիքի ժամանակներ…

Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:

Պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլև ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է: Ի դեպ նշեմ, որ գրասենյակը տեղափոխվել է ավելի բանուկ վայր (Շինարարների 24/63):

Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ տարածելուց:

Հ.Գ. Թերևս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած, արդյունքում ազատազրկված, մի քանի ճամբար փոխած ներկայիս պաշտոնյան դժվար թե հասկանա ինչ է ընկերությունը, թիմը, անցած ճանապարհն ու մարդկային հարաբերությունները:
Մեր թիմն ամուր է, բազում փորձություններ հաղթահարած»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ