20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը յուրօրինակ չէ. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, չնայած ՕԵԿ-ը սոցիալական հանրահավաք է նախաձեռնելու, սակայն  ՕԵԿ-ը իր բարձրացրած հարցերով չի փայլում յուրօրինակությամբ։ Օրինակ, Արթուր Բաղդասարյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է շատ լավ գնով՝ 189 դոլար հազար խմ-ի դիմաց, եւ միայն սահմանն անցնելուց հետո է, որ գազը թանկանում է՝ դառնալով 391 դոլար։ Սրանով Բաղդասարյանը փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանը հայ ժողովրդի բարի կամեցողն է, իսկ նրա թշնամիները, հարստահարողները Հայաստանի ներսում են։

Այս իմաստով նա ամենեւին էլ օրիգինալ չէ, քանի որ այդ նույն քարոզն են անում իրենց ընդդիմադիր համարող խորհրդարանական քառյակի մաս կազմող կուսակցությունները։ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կկարողանա ասել, որ Ռուսաստանն՝ ի դեմս գազի տեղափոխմամբ եւ բաշխմամբ զբաղվող եւ պետական համարվող “Գազպրոմի” կամ Հայաստանում հոսանքի բաշխման մենաշնորհ ունեցող ՀԷՑ-ի, անընդհատ բարձրացնում են գազի եւ հոսանքի սակագինը, քանի որ նրանք Հայաստանը համարում են իրենց տիրույթը եւ աշխատում են որքան հնարավոր է՝ շատ փող աշխատել: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ