24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա գիտի ամեն, ամեն, ամեն ինչ

Նա ամեն ինչ գիտի։ Գիտի նույնիսկ, թե որ քրեական գործով ինչ «օպերատիվ գործողություններ» են կատարվել և կատարվում, ինչ «ապացույցներ» են ձեռք բերվել, ում են գաղտնալսում, ինչ նպատակով, ում բնակարանում և երբ են պատրաստվում խուզարկություն անցկացնել։

 

Նա ամեն, ամեն ինչ գիտի։ Ընդհուպ` գիտի, թե որ քրեական գործը ո՛ր դատավորին է մակագրվելու և որ դատավորին ոչ մի դեպքում չի կարող մակագրվել։ Գործը դատարան չմտած` անգիր գիտի, թե ինչպիսին է լինելու դատական վճիռը։

Նա գիտի ամեն, ամեն, ամեն ինչ` ոչ մեկին չի լսում, ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնում, քննադատություն չի ընդունում կամ սվիններով է ընդունում։ Հաստա՛տ գիտի բոլոր կոռուպցիոներներին, գիտի` ով, երբ և ինչքան գումար է թալանել, շորթել, հափշտակել «ժողովրդից»։ Ապացույցներ չունի` էնպես, օդի մեջ կրակում է, բայց դա կարևոր չէ։ Կարևորը` որ գիտի։

Մենակ մի բան չգիտի` որ իր սրտի ՍԴ դատավորը յոթ ամիս է ոչինչ չանելու համար կլորիկ գումարներ է ստանում պետական բյուջեից, այդ թվում` պարգևատրումների ձևով, օգտվում է ծառայողական կաբինետից, ավտոմեքենայից և այլ արտոնություններից։ Բայց, ինչպես հասկանում եք, դա էլ կարևոր չէ։

Մնում է` մի հա՛տ նորից «մուշտարու» աչքով նայի իր սիրած «կարգին սկեչը»։
Գուցե տեղը բերի` «հեքիաթն» ինչով է վերջանում…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ