11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կվերացվեն տաքսիների դեղին համարները. Բեգլարյանը չեկավ /վիդեո/

Այսօր՝  հուլիսի 9-ին, տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդները  միասնական բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք  պահանջում էին, որ տաքսիների լիցենզավորումը և ‘’դեղին համարների’’ օրենքը գործի անխտիր բոլորի համար:

Մոտավորապես մեկ տարի առաջ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե ով ոնց ուզում է, թող քշի:  ‘’Ներքին կարգով այս օրենքը սկսել է չգործել, բայց փաստացի այն դեռ ուժի մեջ է’’ – ասաց ակցիայի կազմակերպիչ, ‘’Քաղաքացիական դիրքորոշում’’ ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը:

Ըստ նրա` սա  արվեց, որ երկրում գործազրկությունը քչանա, բայց միայն տաքսի ծառայություններում 4000 վարորդների թափուր աշխատատեղ կա.’’ Այսինքն գործազրկության հարց չի լուծում այս օրենքի կասեցումը’’,- ասաց պարոն Դոստուրյանը:

‘’Նույն վարորդը սերվիսից դուրս է եկել և արենդայով մեքենա ա քշում, սրա պատճառով տաքսիները շատացել են, բացի այդ հարկերը տարբեր են` դեղին և սպիտակ համարների’’- ասում էին ակցիայի մասնակից տաքսու վարորդները:

Նրանք պահանջում էին, որ օրինական, թե անօրինական տաքսու վարորդները հարկային դաշտում լինեն հավասար:

Այս հարցերի պատասխաները բավարարելու եկավ Տրանսպորտի նախարարության աշխատակիցը: Ակցիային, ըստ մասնակիցների, պետք է գար Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, սակայն նրա փոխարեն ներկայացավ Տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը` այն էլ մեկ ու կես ժամ ուշացումով:

Նա ասաց. ‘’Բոլորը լինելու են սպիտակ համարանիշներով, սահմանվելու է, որ լիցենզիայի տուրքի վճարման ժամանակ արդեն այդ դեղին համարների պահանջը չի լինելու, այսինքն` յուրաքանչյուր կազմակերպություն կաշխատի մինչև հաջորդ տուրքի վճարում: Նոր լիցենզավորվողներն էլ չեն հանի դեղին համար’’:

Իսկ այս օրենքն, ըստ նրա, ուժի մեջ կմտնի աշնանը` ԱԺ-ում ընդունելուց հետո:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ