25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փաստորեն արդեն ձեզ են հայհոյում․․․». Մարգարիտ Եսայանը՝ իշխանությանը

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Չեմ հասկանում՝  ֆեյսբուքում հայհոյանք գրելը դարձել է ինքնահաստատվելու ձև՞»։ Հարցնում է ՔՊ-ական մի պատգամավոր։ Յա՝, իրո՞ք չեք հասկանում , չէ, ոչ միայն ինքնահաստատման, այլ, առաջին հերթին՝ իշխանությունը զավթելու միջոց, դա հիբրիդային պատերազմների սցենարին հարազատ, դարձել էր իշխանության գալու զենքերից մեկը…

Ու զավթեցիք հայհոյողների շնորհիվ նաեւ, դա էր ձեր էլեկտորատի մեծ մասը։ Իհարկե դատապարտելի է հայհոյելը եւ դա տիրաժավորելը, մարդկանց վիրավորելը, բայց այդ մասին երկու տարի առաջ էինք ասում, ահազանգում, զգուշացնում, խնդրում, պահանջում, որ դադարեցնեք, իսկ դուք ձեր ֆեյքերով եւ իրական դեմքերով պապիս ասած, «Քֆուրը կապած» ֆռֆռում էիք ֆեյսբուքում եւ փողոցներում…

Հիմա, ո՞նց է, ոչ միայն դուք եւ ձեր ֆեյքերն էին հայհոյում, այլեւ, փաստորեն արդեն ձեզ են հայհոյում․․․

2018-ի ապրիլյան մի զարհուրելի գիշեր ես դրանք նկարեցի եւ գցեցի ՖԲ իմ էջով տարածեցի եւ պահանջեցի, որ ստոպ տրվի, ընկրուհիներից մեկը լացակումած զանգեց, թե Մարգ ջան, հեռացրու, քեզ չի սազում։ Ինքը ճիշտ էր, ինձ չէր սազում, բայց էդ հայհոյողների ձեռքը ոչ մեկդ չբռնեցիք, բերանները ոչ մեկդ չփակեցիք…

Ես չար մարդ չեմ, հիշաչար չեմ, պարզապես ամեն ինչ հիշում եմ, դե, հիմա ՝ բարի ախորժակ, ինչ ցանել եք այն էլ հնձելու եք․․․

Հ․Գ․ Իսկ վեր-վեր թռչելու, պուպուշիկ երեւալուց առաջ նայեք «Ազատություն»  ռ․կ-ով ԱԺ ձեր փոխնախագահի հարցազրույցը եւ սսկվեք, է՞դ չեք․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ