03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները Ամենայն հայոց կաթողիկոսին «խորհուրդ են տվել» հեռացնել Արշակ սրբազանին բարձր պաշտոնից. Հրապարակ

Անցած տարվա մայիսին, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներից եւ համախոհներից բացի, այդ միջոցառմանը, ոմանց համար անսպասելիորեն, խոսք ասաց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նա ասել էր, որ շնորհանդեսը  հնարավորություն է՝ վերաբերմունք արտահայտելու ՀՀ երկրորդ նախագահի անձի եւ գործունեության նկատմամբ, ու նրան բնութագրել էր իբրեւ «չափազանց սկզբունքային, հետեւողական, նպատակասլաց» ու «բացառիկ հումորի» տեր մարդ: Մեր տեղեկություններով՝ այդ ելույթից հետո Արշակ սրբազանը հայտնվել է իշխանության «սեւ ցուցակում», եւ բանը հասել է այնտեղ, որ Ամենայն հայոց կաթողիկոսին «խորհուրդ են տվել» հեռացնել Արշակ սրբազանին բարձր պաշտոնից, եթե ուզում են իշխանությունների եւ եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորել։

Մեզ հետ զրույցում սրբազանն ասաց․ «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», խորհուրդ տալով «սեւ ցուցակների» մասին հարցնել այն մարդկանց, որոնք ունեն այդպիսի ցուցակներ։ Վեհափառը Ձեզ չի՞ հաղորդել իշխանությունների ցանկության մասին։ «Ինձ համար այս ամենը նորություն է»։ Կարո՞ղ ենք փաստել, որ եկեղեցին նորմալ հարաբերություններ ունի քաղաքական իշխանությունների հետ։ «Ես բնորոշումներ չեմ ուզում տալ՝ նորմալ է, թե աննորմալ։ Հայաստանի իշխանություններն են։ Եկեղեցին էլ, ինչպես միշտ, ես էլ՝ որպես եկեղեցական, փորձում եմ գործակցության մեջ օգտակարություն բերել թե՛ եկեղեցուն, թե՛ պետությանը։ Հիմա  դա նորմալ է, թե աննորմալ, ես չեմ կարող գնահատել։ Եվ չեմ էլ հավատում, որ իշխանությունները կարող են Ձեր ասած՝ սեւ ցուցակ ունենալ, եւ ես էլ հանկարծ հայտնվեմ այդ ցուցակում։ Այսքանը»: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ