11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Երեւան սիթի”-ի գունագեղ խաբկա՞նքը

Երեկ՝ հուլիսի 8-ին, “Երեւան սիթի”-ի Ավանի մասնաճյուղից առեւտուր անողներից ոմանք պարզեցին` “Հավատարիմ հաճախորդ” չեն: Ըստ “Երեւան սիթի”-ի տարածած հայտարարության` հավատարիմ են դառնում այն հաճախորդները, ովքեր  ամսական 50 հազար դրամի առեւտուր են անում, որից հետո կարող են օգտվել ակցիաներից:

Սակայն երեկ պարզվեց, որ ոչ թե մի անգամ պետք է անել այդքան դրամի գնումներ, այլ ամեն ամիս: Ըստ մենեջերի բացատրության՝ ամեն ամիս պետք է 50 հազար դրամի գնում արվի, որպեսզի պահպանվի “Հավատարիմ հաճախորդի” կարգավիճակը:

“Այսինքն` եթե դուք հիմա այս պահին 50 000 դրամի ապրանք գնենք, մինչեւ օգոստոսի 8-ը կլինենք հավատարիմ հաճախորդ”,-պարզաբանեց նա:  

Նման տրամաբանությամբ շարժվելու դեպքում ամսական 100 հազար դրամի գնումներ անողը պիտի երկո՞ւ ամիս լինի հավատարիմ հաճախորդ: Պարզվում է՝ ոչ:

Սակայն արի ու տես, որ խանութի կողմից բաժանվող գունագեղ գովազդային թերթիկներում նշում չկա, որ յուրաքանչյուր ամիս պետք է կատարել 50 հազարի գնում: Միայն նշված է, որ ամսական այդքան գնում անելու դեպքում կարող են լինել հավատարիմ: 

Մասնավորապես, ես անցած ամիս 40 հազար դրամի առեւտուր եմ արել եւ կարծում եմ դժվար էլ չէր լինի եւս 10 հազար դրամի ապրանք գնել եւ մնալ հավատարիմ: Սակայն այսքանից հետո հարց է ծագում՝ արժե խաբվել, լինել հավատարիմ, երբ միայն իրենց բիզնեսի մասին են մտածում, այլ ոչ թե սպառողի: 

Հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք “Երեւան սիթի”-ի տնօրինությանը: Այստեղից նախ չկիսեցին մեր տեսակետը՝ ասելով, որ “ամսական”-ը հենց յուրաքանչյուր ամիսը նկատի ունեին, բայց խոստացան այսուհետ ավելի պարզ ու հստակ տեղեկացնել հաճախորդներին: “Մանրամասն կպարզաբանենք, որ բոլորին հասկանալի լինի”,-ասաց ընկերության աշխատակիցը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ