27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը: 

«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա  համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին:  Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասաց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե այդ հեռախոսազանգից հետո ինքը Թումանյան փողոցում հետևից գրկախառնության  է արժանացել Հրայր Թովմասյանից, որը հարցրել է՝ «հիմա ամեն ինչ նորմա՞լ է», Արթուր Վանեցյանն ասաց, որ իր համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետևից գրկել են, առավել ևս՝ Հրայր Թովմասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ