11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապավինում են Աստծո դատաստանին.սթրեսային վիճակը շարունակվում է/վիդեո/

Սայաթ-Նովայի 10 եւ 12, Նալբանդյան 25ա եւ Թումանյան 2-րդ նրբանցք 5-րդ շենքերի բնակիչների մոտ մեկ տարի է արդեն ապրում են լարված պայմաններում: Պատճառը բակի կաթսայատան տեղում սկսված բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունն է:

Կառուցապատող ընկերությունը՝ Լարկո Գրուպը, գնել է 80 ք/մ մակերեսով կաթսայատունը, որը պատկանում է Սայաթ Նովա  10 շենքին, վաճառքը իրականացվել է  առանց բնակիչներին տեղյակ պահելու , վաճառվել է նաև հարեւան ավտոտնակը՝ 30 ք/մ մակերեսով: Սակայն կառուցապատողը 110 ք/մ-ի փոխարեն շինարարություն է սկսել  շատ ավելի մեծ մակերեսով:

Շենքի բնակիչները այս ընթացքում դիմել են բոլոր պատկան մարմիններին: Նամակ հղել նաև հանրապետության նախագահին: Օրեցօր բարձրացող շենքը արդեն իսկ լուրջ վնասներ և անհարմարություններ է պատճառում բնակիչներին: Ճաքել են հարևան շենքի  պատերը: Բնակիչներ սթրեսային վիճակում են, քանի որ իրենց բնակարաններում չեն կարողանում հանգիստ ապրել: Շինարարության բանվորների համար պարզ տեսանելի է մարդկանց բնականոն ապրելակերպը, որը սակայն ստիպում է բնակիչներին ողջ օրը ծանր վարագույրներով փակել պատուհանները:

Բազմաթիվ անարձագանք դիմումներից հիասթափված բնակիչները այսօր պատշգամբներից մեկին փակցրել են ավետարանից վերցված խոսքերով մի պաստառ:

 Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ