25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոտ եկեք Տիրոջն ու լուսավորվե՛ք, Նա ձեր երեսը չի թողնի երբեք ամոթանքի մեջ

Ես պիտի օրհնեմ Տիրոջս ամե՛ն ժամ, և ամեն ժամ էլ Տիրոջս ուղղված օրհնա՛նք պիտ լինի իմ բերանի մեջ: Հոգիս Տիրոջո՛վ պիտի պարծենա, ու պիտի լսեն հեզերը խոսքն իմ և ուրախանա՛ն: Ինձ հետ միասին փառաբանեցե՜ք Տիրոջս՝ Աստծո՛ւն, և մեծարեցե՜ք ինձ հետ միասին Նրա անունը սո՛ւրբ ու փառավո՜ր: Խնդրեցի՛ Նրան և Նա լսե՛ց ինձ, և ազատե՛ց իմ նեղություններից, հասա՛վ, փրկե՛ց ինձ:

Մո՛տ եկեք Տիրոջն ու լուսավորվե՛ք, Նա ձեր երեսը չի՛ թողնի երբեք ամոթանքի մեջ: Այս աղքատ մարդը աղոթքն իր կարդաց մեր Տիրոջ առջև և Նա Երկնքից ունկընդրե՛ց նրան, Իր Ձեռքն երկարեց և փրկե՛ց նրան նեղություններից: Հրեշտակների բանակը Տիրոջ՝ շարունակ շուրջն Իր երկյուղածների, որ պահպանո՛ւմ են նրանց օրն ի բուն: Դե ճաշակեցե՛ք, և տեսե՛ք՝ որքա՜ն քաղցր է Տերը , երանելի՜ է այրն այն, որ Նրա՛ն է հուսադրում: Ո՛վ բոլոր սրբեր, երկյուղա՛ծ եղեք մեր Տիրոջ առաջ, քանի որ Նրա երկյուղածներից որևիցէ՛ բան չի պակասելու: Հարուստնե՛րն անգամ խիստ աղքատացան և քա՛ղց զգացին, բայց ովքեր Տիրոջ առջև երկյուղած՝ խնդրեցի՛ն Նրան, նրանցից երբեք չի պակասելու ո՛չ մի բարի բան:

Սաղմոս 33

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ  Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ