21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի եւ խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ:

“Էդուարդ Շեւարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման եւ ամրապնդման գործում, այլ նաեւ նոր աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաեւ սփոփանքի ու զորակցության խոսքեր հանգուցյալ Էդուարդ Շեւարդնաձեի հարազատներին ու մտերիմներին”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ