Ինչի՞ց է նեղվում Շուշան Պետրոսյանը. Հայոց աշխարհ

“Չեն ասում՝ որքան մայրասեր տղա է կամ աղջիկ, որովհետեւ մորը սիրելը օրինաչափություն է: Նույն կերպ հայրենիք սիրելը պետք է օրինաչափություն լինի:
Ես նեղվում եմ, որ ասում են՝ ինչքան հայրենասեր է մեր Շուշանը, նեղվում եմ, որովհետեւ դա արտառոց բան չէ, այդպես պետք է լինի:
Միշտ հպարտորեն եմ ասում, որ ես հայ եմ, որովհետեւ լավ եմ ճանաչում իմ ազգը, գիտեմ իմ երամի, իմ հայ տեսակի ծագումն ու պատմությունը՝ հնամենի պատմությունը: Ու եթե բոլորը ճանաչեն՝ անչափ կսիրեն եւ այդ ժամանակ, համոզված եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի,- “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
” Ո՞նց ես սիրում տունդ ու չես ուզում այն վնասել, ո՞նց ես փայլեցնում, մաքրում այն, նույն կերպ պետք է եւ երկիրդ սիրես, ի՞նչ տարբերություն: Տունդ՝ հայրենիքի մեծ ու ջերմ գրկում գտնվողներից մեկն է, ուրեմն պետք է սիրել ու փայփայել այդ ջերմ գիրկը, իսկ ամենակարեւորը՝ չվնասել:
Ո՞նց կարող ես չուրախանալ, երբ երկրումդ մի լավ բան է կատարվում, եւ ոնց կարող ես խոշորացույցով միայն վատ բաները փնտրել, գտնել ու վատաբանել”,-ասել է նա:
Այս եւ այլ հետաքրքիր նյութեր թերթի այսօրվա համարում: