10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը նախագահական նիստուկաց է սովորում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, մեր աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք եւ արարողակարգ են սովորեցնում: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. “Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից  զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում  տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ:

Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ  են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ եւ դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն  Հայաստանից, այլ նաեւ արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք”: Այսպիսով, պետք է արձանագրել, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, եւ այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ