Թուրքիայի իշխանությունը տեղի հայ բնակչությունից տագնապ չունի
‘’Դա հերքվել է, բայց ես կարծում եմ, որ պետականամետ թերթերից մեկը պարբերաբար ինչ-որ նման բաներ տպում է, շոշափում են հնարավոր արձագանքները’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն` ի պատասխան հարցի, թե ինչու թուրքական լրատվամիջոցները տարածեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` իբր թե հայկական սահմանը հնարավոր է բացվի:
Ազգագրագետը չի կարծում, որ դա արվում է այնտեղի հայ բանկչությանն որպես ընտրազանգված իրենց կողմը գրավելու համար: ‘’Այնտեղի հայ բնակչությունն ընտրազանգված չէ: Այնքան փոքր է այդ թիվը, և այնքան վախեցած են այն մարդիկ, այնքան նվաստացած ու կռացած են իրենց լիդերները, որ այնտեղից իշխանությունը որևէ տագնապ, կասկած չունի’’:
Հիշեցնենք, որ այս մասին տեղեկացրել էր թուրքական Taraf պարբերականի կայքը, և նշել, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը այդ կերպ փորձում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկրորդ քայլն անել։