24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է անձամբ Նիկոլ Փաշինյանին․ Մեդիա պաշտպան

Antifake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ:

antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել, նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին՝ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:

Ավելին կառավարության պատկան օղակների ներկայացուցիչները անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:

Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից: Ուստի, մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ