20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ոչ թալանին” նախաձեռնությունը կպայքարի սոցիալական բոլոր խնդիրների դեմ /վիդեո/

Քաղաքացիական նախաձեռնությունների դերը հայ հասարակության կյանքում դարձել է անհրաժեշտություն: Ձևավորվում է ևս մկ քաղաքացիական նախաձեռնություն, որի անդամներից 3-ը Մաշտոցի պուրակում այսօր բացօթյա ասուլիս անցկացրին:

“Ոչ թալանին”՝ այսպես է անվանվում քաղաքացիական այն նախաձեռնությունը, որը կպայքարի սոցիալական բոլոր տիպի անարդարությունների դեմ:

“Միայն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելով՝ Հայաստանի սոցիալական հարցերը չեն լուծվի, այդ իսկ պատճառով խումբը որոշեց անդրադառնալ բոլոր սոցիալական հարցերին, այն բեռին, որն ընկնելու է ժողովրդի վզին: Կպայքարենք բոլոր սոցիալական անարդարությունների դեմ”,- նշեց  նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը:

“Ոչ թալանին”  նախաձեռնությանը կարող են միանալ առանձին խնդիրների դեմ պայքարող քաղաքացիներ:

Վարդան Հարությունյանը անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, ըստ որի իշխանությունը այլընտրանք չուներ և չէր կարող կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը:
 Նա նշեց, որ բացի էլեկտրաէներգիայի թանկացումից կան նաև այլ հրատապ խնդիրներ ու այդ պատճառով է խումբը անվանվել է՝ “Ոչ թալանին”:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այսօր՝ ժամը 19:00-ին, “Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը” համակարգող խումբը Մաշտոցի պուրակում հանրային քննարկման է հրավիրում բոլոր մտահոգ քաղաքացիներին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ