20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկնարկել են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց  վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով:

Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաեւ ներկվում եւ արտաքին պատշաճ տեսքի են բերվում:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը,  պետք է հիմնանորոգվեին եւ վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարեւորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ