11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չկա. Հովհաննիսյանը՝ ժառանգականների հարաբերություններից

 ՛՛Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, ու շատ անգամ մեզ մոտ այդ ասվածը ճշմարիտ չէ, ու դա արդեն քսանհիգ տարի Հայաստանում այդպես է, ես կարող եմ իմ փորձից ասել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե կուսակցության անդամների, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ու Ռուբիկ Հակոբյանի միջև լարվածություն կա:

Հարցին, թե հնարավոր է, որ Զարուհի Փոստանջյանը կրկին ղեկավարի խմբակցությունը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման հարցադրում չկա, Փոստանջյանն ընտրվել է միջազգային հարաբերությունների գործով քարտուղար, կտնօրինի հարաբերությունները տարբեր երկրների եւ ԵԺԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է վերջին համագումարի ժամանակ ՛՛Ժառանգության՛՛ նորընտիր վարչության կազմին ու այնտեղ Ստյոպա Սաֆարյանի ու Հովսեփ Խուրշուդյանի բացակայությանը, ապա Հովհաննիսյանն ասաց, որ համագումարի ժամանակ վարչության երիտասարդացում է եղել, նոր դեմքեր կան, և բնական է, որ լինելու էր հերթափոխ: Նա նշեց, որ վարչության նախկին անդամները, օրինակ՝ Ստյոպա Սաֆարյանն իր կենտրոնով է զբաղվելու, Խուրշուդյանը զվաղվելու է կուսակցության տեղեկատվական հարցերով:  ՛՛Սա բնականոն է, այստեղ որևէ դավային տեսություն պետք չէ փնտրել՛՛,-նկատեց նա:

՛՛Ժառանգություն՛՛ գրասենյակի տեղափոխումը Հովհաննիսյանը պայմանավորեց տեխնիկական հարցերով: ՛՛Տեղափոխվել ենք տնտեսավարման, օպտիմալացման պատճառով, մենք ֆինանսապես ոչ մի պետությունից կախված չենք, զուտ տեխնիկական է: Ինձ ավելի մտահոգում է, որ մեր համագումարից առաջ պատկան մարմինները՝ ԱԱԾ-ը, փորձ արեց մեր երկու երիտասարդ անդամներին հավաքագրել, ինչը շատ վտանգավոր ու հակաօրինական է, որն ուղեկցվեց կուսակցության ու ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներով: Մենք նրանց պաշտպանելու ենք քաղաքական ու իրավական բոլոր հնարավոր եղանականերով՛՛: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ այդ երիտասարդներից Հրայր Մանուկյանն այսօր կդիմի Գլխավոր դատախազին ու ՄԻՊ-ին, կներկայացնի հաղորդում հանցագործության մասին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ