ՕԵԿ-ը կարող է զսպաշապիկ հանդիսանալ բոլոր նման օրենքների համար. Կարեն Թումանյան
’’Վիճակը այնքան լուրջ է, որ միայն շարժումները կարող են սատարելով տարբեր ֆորմատների քաղաքական ուժերին` հասնել արդյունքի’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Ընդվզում” նորաստեղծ շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:
””Ընդվզում” շարժումը ստեղծվել է քաղաքացիական շարժումների ‘’’խրոնոլոգիան’’ ուսումնասիրելուց հետ”, -ասաց Թումանյանը նշելով, որ մինչ այս գոյություն ունեցող շարժումները այդ թվում նաև ”Դ!եմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունը սահմանափակումների մեջ են հանդես գալիս: Այսինքն` կաղապարված են մի խնդրի շրջանակներում:
”Քաղաքացիական շարժումը կասեցրեց տրանսպորտի թանկացումը, բայց դեռևս Դամոկլյան սուրը ճոճվում է, հարցը դեռ լուծված չէ: ”Դ!եմ եմ” շարժումը նույնպես կենտրոնացած է միայն պարտադիր կուտակային կենսաթոշշակի պարտադիր բաղադրիչի հարցի շուրջ”,-նշեց շարժման ղեկավարը:
Նա նկատեց, որ իր հիմնած շարժումը այս պահին պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և կոչ արեց հուլիսի 18-ին մասնակցել ՕԵԿ-ի կողմից կազմակերպած հանրահավաքին, քանի որ սա միակ քաղաքական ուժն է ում կողքին կլինի ”Ընդվզում” շարժումը.’’ՕԵԿ-ը կարող է զսպաշապիկ հանդիսանալ մնացած բոլոր նմանատիպ օրենքների համար: Սա միակ կուսակցությունն է, որը ռուսի ասած` ’’պլոտնի’’ կպել է այս գործին’’:
Թումանյանը կարծում է, որ այս կառավարությունից որևէ բան չի կարելի ակնկալել, քանի որ այս կառավարությունը օբյեկտիվ գնահատական չտվեց նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարությանը:
Թումանյանը նշեց նաև, որ Տիգրան Սարգսյանի կառավարության 90 տոկոսը ընդգրկված է նոր կառավարության մեջ.”Այսինքն ոչ մի բան չի փոխվել, կուրսը չի փոխվել…Գագիկ Բեգլարյանը հո մի ամսում չփոխվեց…”,- հավելեց բանախոսը: