11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բակային ճամբարներ Երեւանում

    Մայրաքաղաքում “Երեւանյան ամառ” միջոցառումների ծրագրով օրեցօր շատանում են բակային ճամբարները տարբեր այգիներում, ընդարձակ բակերում։ Եվս մեկ բակային ճամբար է բացվել Աջափնյակ վարչական շրջանում, Շինարարների 15/1 հասցեի մեծ բակում։ Հարակից շենքերի երեխաները 15 օր շարունակ առավոտից մինչ ուշ երեկո ճամբարում խաղալու, մարզվելու են հատուկ ծրագրով, խաղավար-ջոկատավարների մասնակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։

“Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ամառային ծրագիրը հատկապես այն երեխաների համար է, ովքեր ամառային արձակուրդի օրերին բակային խաղերով են զվարճանում։ Արձակուրդային առօրյան բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանն այսպիսի ճամբարներով երեխաներին առաջարկում է բակային հանգստի լավագույն տարբերակը՝ բազմաթիվ գույնզգույն մանկական միջոցառումներով, մարզական մրցումներով”,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

“Աջափնյակ” անունը կրող ճամբարը յուրաքանչյուր օր մեկնարկելու է առավոտյան 9-ին, ընդմիջվելու է առավել շոգ ժամերին, ապա շարունակվելու է երեկոյան ժ. 17։00-20։00-ն։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ