25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում

Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու: Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին ու մի բան էլ պնդում եք, որ սա նորմալ է: Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է: Սպանդանոցներ իհարկե պետք են, թող շատ լինեն, մրցակցեն գնի ու այլ ծառայությունների մեջ, կարող է մեկն էլ շարժական սպանդանոց է ստեղծում ու բոլորը գոհ են լինում: Հաշվի առեք նաև, որ սպանդանոցների գործարկումը թանկացնելու է նաև մսի գինը: Սա նշանակում է գնաճ կամ օրինակ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում:

Զոհրապ Եգանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ