28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իր մահկանացուն կնքեց Ռաֆայել Աթոյանը

Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը:

Ռ. Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:

Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարների հենքը Շիրակի լեռնաշխարհն է` “Աղջիկները բակում” (1975թ.), “Ձիակառք ճերմակ ձիերով” (1978թ.), “Կինը և ծառը” (1978թ.), “Խնոցի” (1980թ.) և այլն:

Նկարահանվել է “Մենավոր ընկուզենի” (1987թ.), “Կարոտ” (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը:

2011 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ռ. Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված անհատական ցուցահանդեսը, որտեղ վարպետին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:

1991 թվականից բնակվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ և կնքել է իր մահկանացուն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ