25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գեորգի Կուտոյանը այս ավտորիտար համակարգի զոհն է․ Զարուհի Փոստանջյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը այս ավտորիտար համակարգի զոհն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Ինքնասպանության հասցնելու հանցակազմով է գործը հարուցվել, սակայն սպանել են թե հասցրել են ինքնասպանության, սպանություն է, մենք դա պետք է արձանագրենք։ Ինչպես է դեպքը տեղի ունեցել, իհարկե կարեւոր է, բայց մենք պետք է արձանգրենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան սպանվել է։ Այս սպանության բացահայտումը իրավապահների պարտականությունն է, եթե պետությունը չի պաշտպանում մարդու կյանքի իրավունքը, ապա պետությունն ինքն է դառնում հանցակից տվյալ հանցագործության։ Սա մտահոգիչ է վտանգավոր ահազանգ է բոլորի համար։ Առաջին հերթին ցավակցում եմ տիկնոջը, ծողներին, հարազատներին»,-նշեց նա։

Փոստանջյանի կարծիքով՝ Կուտոյանը շարունակաբար կիրառվող եւ ընթացող ապօրինությունների զոհն է․ «Չնայած այն հանգամանքին ես 2016 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հրամանագիր արձակեց եւ Կուտոյանին նշանակեց ԱԱԾ ղեկավար, ես այս հրամանագիրը վիճարկել եմ Վարչական դատարանում, իհարկե դատարանը ապօրինի կերպով վարույթ չընդունեց, սակայն պարոն Կուտոյանը ԱԱԾ տնօրենի չափանիշներին չէր համապատասխանում։ Պարոն Կուտոյանը զոհն է այս ավտորիտար համակարգի։ Նա շարունակաբար կիրառվող եւ ընթացող ապօրինությունների զոհն է։ Ոչ մի ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյա չի կարող պաշտպանված լինել, եթե մենք մեր երկրում չունենքն հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ