”Ախպե’ր ջան, դու ի՞նչ գործ ունես իշխանությունների հետ, Աստված քեզ տաղանդ է տվել…”

”Արտագաղթելը հասարակության ոչ իշխանության կողմից իր իրական հետևանքներով երբևէ չի գնահատվել ու ընկալվել”,-այսօր ասուլիսում, խոսելով արտագաղթից, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ հասարակությունը պետք է հասկանա` ինչու պետք է սիրի հարենիքը: ”Մարդը պիտի տեր զգա իր հայրեինքում, ճորտ չպիտի զգա, եթե այդպես է զգում, մերժողականություն է առաջանում ինքնըստինքյան: Հայրենիք բառը հաճախ նույնականացվում է իշխանության հետ, մարդիկ ասում են` եթե իրենցը միայն այս հայրենիքի հարստություններն են, հանքերը, իրենց տղաները չպիտի ծառայեն, եթե ես բիզնես պետք է սկսեմ ու քառսուն հոգի պիտի գա, գլխիս կանգնի, հայրրենիքում համապատասխան պատասախանատվություն կա, բայց կա նաև իրավունք ու առաջանում է հայրեինքի նկատմամբ բացասական վերաբերմունք: Արտագաղթի այդ շանտաժը իշխանության դեմ է, ոչ թե հայրենիքօ, օրենքով անարդար հարաբերությունների դեմ է”,-նկատեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ արտագաղթի ու դժգոհության համար բազմաթիվ պատճառներ կան, բայց նաև իշխանությունների հետ հարաբերությունները դառնում են մնալու-գնալու պատճառ: ”Եթե իշխանությունը լավ է վերաբերում ինձ, ուրեմն չեմ արտագաղթի, այդ իշխանության պրիզամոյվ նայել ամեն ինչին, շատ վատ է: Հայրենիքը մի երևույթ է, որ կարիք ունի պաշտպանվածության”:
Բաբայանը նաև հորդորում է` պետք է խուսափել զոհի կարգավիճակից: ”Զոհի կարգավիճակը միայն սոցիալական վիճակով չէ պայմանավորված, կան մարդիկ, ովքեր լավ են ապրում, բայց իրենց հոգեբանությամբ զոհ են, ճորտ են, որովհետև իրենց սկզբունքների դեմ կատարում են ինչ-որ բաներ ու նեղ շրջանակներում խոսում են այդ մասին, իսկ մեր բոլոր օղակներում բոլորն ասում են` դե շեֆն այսպես է ասում, մենք ինչ անենք”,-նկատեց Բաբայանը: Նա անդրադարձավ ԱԺ-ի ընդունած օրենքներից մեկին, որ վերաբերում է պատվավոր կոչումներ տալուն: ”Պատվավոր կոչումների մասին նոր օրենք ընդունվեց ԱԺ-ում, որը կբերի նոր շանտաժի: Ասում են` ես շատ շնորհակալ եմ, որ մեր աշխատանքը գնահատվեց իշխանության կողմից: Ախպե’ր ջան, դու ի՞նչ գործ ունես իշխանությունների հետ, Աստված քեզ ես շնորհքը տվել է, որ դու մեդալ կրե՞ս, մեր արժահամակարգը խեղաթյուրված է”:
Ըստ նրա` կարևոր է, որ արտագաղթը մտահոգի իշխանությանը: ”Բայց ամեն ինչ այդքան տխուր չէ, այս տարիների ընթացքում եկավ մի սերունդ, որ գիտի ինչպես հաղթահարել վախը, բարի նախանձով եմ նայում երիտասարդներին: Ցավալի է, որ ինքնամաքրումը երկար կտևի, մենք էլ կցանկանայինք տեսնել դա, բայց կլինի”: