Հայաստանի համար գրավիչ են ԵՏՄ երկրների շուկաները. Տ. Կարապետյան
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ թուրքական կողմին ձեռնտու է պարբերաբար լուրեր տարածել սահմանի բացման վերաբերյալ: ՛՛Այդ խոսակցություններն իրենց պետք են, մեզ պետք չէ, որովհետև Ռուսաստանը, չգիտեմ՝ ինչու, մտածում է, որ Թուրքիան կարող է ընդգրկվել ԵՏՄ մեջ, սակայն նա ՆԱՏՕ անդամ է, ով թույլ կտա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս ԵՏՄ մեջ Հայաստանի տեղը չի տեսնում: ՛՛Այնտեղ մուսուլմանական երկրներ են մտել, եթե Թուրքիան էլ մտնի, Հայաստանին կստիպեն, ինչպես Նազարբաևն ասաց, Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ՛՛,-նկատեց նա:
Հարցին, թե ինչու է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. ՛՛Դժվարություններ կան, բայց կարծես թե գործընթացն առաջ է մղվում: Մաքսային միությանը ես կողմ եմ, որովհետև մեր շուկան փոքր է, ու մեր շուկան հետաքրքիր չէ Ռուսաստանի համար: Մեզ համար գրավիչ են երեք երկրների շուկաները, նույն ծիրանը, կոնյակը, որը հարկի են դրսում, ոնց էլ լինի տնտեսական հոսք կլինի: Սակայն մի պետություն, որը գրպանային է, որը նախապես վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, նրան լուրջ չի վերաբերում՛՛: