“Հարյուր տարի հետո կպայքարեն Ծառուկյանի “Փարավոնի” համար”
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում այսպիսի գրառում է արել.
“Աֆրիկյանների ակումբի շենքի հետ կապված մի պահ պատկերացրի թե ինչ պայքարներ են լինելու մի 80-100 տարի հետո Ծառուկյանի “Փարավոն” համալիրի, իհարկե “Շանգրիլայի” , Ալեքսանյանի “Փարվանայի” , մյուս ձեր չսիրած օլիգարխների և պաշտոնյաների զանազան “պլազաներ”, հյուրանոցային համալիրների, ճարտարապետական մյուս “կոթողների” պահպանության համար…
Քաղաքացիական պայքար, զանազան շարժումներ, գզվռտոցներ սոցիալական ցանցերում, նստացույց-հացադուլներ, կրքեր, հուզմունք, ապրումներ, նոր գասպարիներ, զառոչկաներ, խզմալյաններ, սաքունցիկ-մակունցիկներ…Բախումներ կամ գուցե այլ իրավիճակներ ոստիկանական վերակարգերի հետ…Մի խոսքով մի հարյուր տարի հետո հետաքրքիր և դիտարժան կլինի…
Վերևից կնայեմ անպայման…Ցանկացողները հերթագրվեն “Վերևից նայողների” խմբում…