11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորս մեզ Նապոլեոն ենք զգում. ինչպես չթունավորվել ամռանը

՛՛Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության՛՛ եւ ՛՛Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության՛՛ նախագահ Մելիտա Հակոբյանն ու միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն այսօր ասուլիսում ասացին, որ միշտ կոչ են արել ազգաբնակչությանը օգտվե տեղական սննդից, քանի որ վերահսկվում է, սակայն հիմա ՛՛խառնվել է՛՛: ՛՛Գնացեք ցանկացած վաճառողի հարցրեք՝ այս լոլիկը որտեից, ասում են՝ վայ տեղական է, մի հատ էլ շտամպ է խփում վրան՝ Աշտարակից՛՛,-նշեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ ինչպես տեղական, այնպես էլ ներկրված ապրանքները լինում են և նորմալ, և աննորմալ: ՛՛Մեր ազգաբնակչության առոջության վրա ավելի շատ ազդում են ներկրված ապրանքները, հավելումները շատ են լինում, պահածոյացնող նյութեր են շատ օգտագործում, ժամկետը երկարացնում են՛՛,-նկատեց նա:

Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանում խելացի սպառողները քիչ են, չեն պահանջում սերտիֆիկատներ: ՛՛Մենք շատ խելացի ազգ ենք, բոլորս էլ մեզ Նապոլեոն ենք զգում, բայց չունենք ցիվիլ սպառող: Այն սպառողը, որ գիտի իր իրավունքները, չի ցանկանում պաշտպանել, որովհետև ամաչում է՛՛: 

Ինչ վերաբերում է վերջին ժամանակներում թունավորումներին, ապա Միլետա Արիստակեսյանը խորհուրդ տվեց չգնել արևի տակ դրված ձմերկուկ, սեխ: 

Ի դեպ, բանախոսները նշեցին նաև, որ հաճախ խուսափում ենք ուտել այն միրգը, որն ուտում է որդը, սակայն այդ միրգը հաստատ կարելի է ուտել, այն առողջությանը վնաս չի: ՛՛Եթե որդն ուտում է կոնկրետ այդ միրգն, ապա նշանակում է, որ դրա մեջ թունաքիմիկատներ չկան՛՛,-ասաց Հակոբյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ