05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նպատակը շոու ապահովելն է․ Մանվել Գրիգորյանի պաշտպանը նիստից լավ բան չի սպասում

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության գործով արտահերթ նիստ հրավիրելու նպատակը շոու ապահովելն է։ 

«Սա Մանվել Գրիգորյանի գործով ավանդույթ դարձած մոտեցում է, հատկապես Դատախազության, ՀՔԾ-ի։ Մարդիկ մամուլից են իմանում, որ ունեն դատավարական կարգավիճակ, որ դու մի ասա, իրենց նկատմամբ գործ է հարուցվել, քննվում է։ Ես գործով ներգրավված պաշտպանն եմ, իմացել եմ ԶԼՄ-ներից եւ դրանից հետո զանգահարել եմ դատարան, դատարանը կապ է հաստատել գործընկերներիցս մեկի հետ. մեկին ասում են՝ 18։00, մեկին՝ 18։30-ին։ Այս ամենի մեջ կարեւորը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելն է»,- ասաց Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ արտահերթ նիստից ակնկալիքներ չունեն։

«Չեմ հավատում, որ դատարանն ու դատախազությունը  տղամարդավարի քայլի կգնան։ Վստահ եմ, որ ինչ-որ մի բան թերի է լինելու։ Ես Մանվել Գրիգորյանին չեմ պաշտպանում, ես Մանվել Գրիգորյանի հետ այդ կալանքը կրում եմ։ Նրա ազատ արձակման որոշումն իմ ամենամեծ ցանկությունն է։ Քանի որ ես գիտեմ՝ միջնորդությունն անողն ով է, դատախազությունը ինչ քաղաքականություն է վարում։ Ես մեկ է չեմ հավատում։ Ես տղամարդավարի ասում եմ՝ լավ բան չեմ սպասում։ Արտահերթ նիստ են անում, որ շոու ապահովեն։ Սրա նպատակը՝ միջգերատեսչական ստեղծելն է։ Եթե աչքերով էլ տեսնեմ, ականջներով էլ լսեմ՝ չեմ հավատա, որ դատախազությունը միջնորդում է խափանման միջոց փոխելու, ապա թող մեկն ինձ կողքից կպնի, գուցե դա երա՞զ լինի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ