Պայթյուն և մահակներ. դատարանում լարված հետևում են /լրացված/վիդեո/
Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստը մեկնարկեց 1 ժամ 20 րոպե ուշացումով: Ինչպես նշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը ուշ է սկսվել պաշտպանի ուշ ներկայանլու պատճառով:
Նիստը սկսվեց նոյեմբերի 5-ի գործողությունների տեսագրությունների ցուցադրությունով: Այս պահին դիտում են տեսաերիզները, որը նկարագրում է նոյեմբերի հինգին տեղի ունեցած միջադեպերը:
Դատավորը նշեց, որ 14 տեսաերիզի վրա կա իրչադարձությունների տեսագրությունները, նկարահանած տարբեր հատվածներից: Նա նշեց նաև, որ յուրաքանչյուրի մեղադրանքին վերաբերվող պահերը առանձնացված են:
Շանթ Հարությունյանը ուշադրությամբ հետևում է ցուցադրությանը, որպիսի կարողանա միջնորդություն ներկայացնել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: