21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում լարված է, պարտադրում են համալրել Փաշինյանին պաշտպանող «ֆեյքերի ֆաբրիկան». Իրատես

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Թերթի տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում:

Կեղծ եւ իրական օգտատերերը պետք է սկսեն վարչապետի քայլերը փառաբանել, բայց ամենակարեւորը` բոլոր հնարավոր ձեւերով չեզոքացնել ընդդիմախոսներին, նրանց սեւացնել, հիշեցնել, թե ով էին մինչեւ հեղափոխությունը:

Այս ամենը սկսել է կառավարության աշխատակիցներին հունից հանել, քանի որ նրանց պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» եւ դառնալ վահան Փաշինյանի ու ընդդիմադիրների միջեւ: Ոմանք հակադիր ճամբարներում ունեն ընկերներ, ծանոթներ ու չեն ցանկանում սոցիալական հարթակում դառնալ վարչապետի քարոզչական խամաճիկը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ